Գիշերային հերթափոխով աշխատանքը վնասակար է առողջության համար
LifestyleԳիտնականների միջազգային խումբը ուսումնասիրել է, թե որոնք են գիշերային հերթափոխով աշխատանքի ռիսկերը: Նրանց կարծիքով, գիշերային աշխատանքը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը:
Հետազոտության արդյունքում գիտնականները ուսումնադիրել են կանանց, որոնք ունեցել են սրտային նոպաներ: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նրանցից բոլորը աշխատել են գիշերային հերթափոխով:
Մասնագետները նշել են, որ ամսվա մեջ ընդամենը 3-4 անգամ գիշերային հերթափոխություն անելը զգալիորեն վնասում է կանանց առողջությանը:
Սակայն առավելագույն ռիսկի են ենթարկվում այն կանայք, որոնք անընդհատ են աշխատում գիշերային հերթափոխով: Նման ծանրաբեռնվածությունը ազդում է ամբողջ կյանքի վրա: