Կենտրոնական բանկի ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի մրցույթին ֆինանսների մասին գիտելիքներով փայլեց Արարատի թիմը
ОбществоՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ջանքերով իրականացվող «Brain-Ring» մրցույթի հաղթողն Արարատի մարզի թիմն է: Երկրորդ տեղը բաժին հասավ Երևանի, իսկ երրորդ տեղը` Շիրակի մարզի թիմին:
Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության ու ֆինանսական կրթման կենտրոնի ծրագրերի կոորդինատոր Սոնա Լալայանըհիշեցրեց, որ բանկը ապրիլը հայտարարել է «Իմ ֆինանսների ամիս», որի նպատակն է անձնական ֆինանսների ճիշտ կառավարման հարցի կարևորումը հանրության շրջանում:
«Կենտրոնական բանկը եզրափակիչ ու կիսաեզրափակիչ փուլերի համակազմակեպիչ է և ունի մրցանակներ հաղթող թիմերի ու մասնակիցների համար»,- հավելեց Սոնա Լալայանը:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից ու դպրոց է ներմուծել տնտեսագիտության առարկան: «Յոթ տարի առաջ Կենտրոնական բանկի հետ սկսեցինք սերտ համագործակցել ու ծնվեց այս մրցույթը, որն իրականացվում է արդեն յոթ տարի: Ինչպես գիտեք` հաղթող թիմն էլ կազմակերպության կողմից մեկշաբաթյա ամառային ճամբար է հրավիրվում, ուր ավելի կամրապնդեն նրանց տնտեսագիտական գիտելիքները»,-տեղեկացրեց Արմինե Հովհաննիսյանը:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը նշեց, որ սերտորեն համագործակցում են ինչպես «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ, այնպես էլ Կենտրոնական բանկի` Ֆինանսական կրթության ռազմավարական ծրագրի համատեքստում: «Մենք շատ ենք կարևորում այս ծրագիրը, քանի որ այն երեխաներին տալիս է սեփական ֆինանսական ռեսուրսներն առավել գրագետ ու ճիշտ կառավարելու գի տելիք ու կարողություն»,-փաստեց ԿԳՆ պաշտոնյան:
Հաղթող թիմի մարզիչը նկատեց, որ հաղթեց գիտելիքը, ընկերասիրությունն ու համերաշխությունը: «Ցանկանում եմ, որ հետագայում լավ մասնագետներ դառնաք ու հիշեք, որ տնտեսագիտությունը բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց էլ անհրաժեշտ է»,-ասաց նա: Թիմի ավագն էլ շնորհակալություն հայտնեց մրցակցային խաղի համար և թիմի անունից հաղթանակը նվիրեց իր թիմակցին, ում ծննդյան օրն է այսօր:
Մրցույթի ընթացքում Կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվեցին տնտեսագիտական խնդիրներ, վարժություններ, ինչպես նաև տեսական հարցեր: Մրցող թիմերի պատասխանները գնահատելիս հանձնաժողովը կարևորեց ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը, հետաքրքիր և համոզիչ մեկնաբանություններն ու թիմային աշխատանքը:
Մրցույթի ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից հնչեցված հարցերին ճիշտ պատասխանած թիմերը ստացան մրցանակներ: Կրթության և գիտության նախարարության հատուկ մրցանակը շնորհվեց Վայոց ձորի թիմին: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մրցանակը տրվեց Լոռիի թիմի անդամներին, Ֆինանսական համակարգի հաշտատարի գրասենյակը մրցանակը` Արագածոտնի մարզին: Գերմանական Խնայբանկի մրցանակը շնորհվեց Տավուշի մարզին, Վարկային կազմակերպությունների միության մրցանակը` Գեղարքունիքի մարզի թիմին: «Պրոմեթեյ բանկի» մրցանակը տրվեց Արմավիրի թիմի մարզիչին: «Ինգոարմենիա» ապահովագևական ընկերության մրցանակը շահեց Սյունիքի մարզի թիմը: