Կառավարությունը KFW բանկից ներգրավող միջոցներն ուղղում է էներգետիկ նոր հզորությունների կառուցմանը
ЭкономикаՀայաստանի կառավարությունն էներգետիկ ծրագրերի իրականացման նպատակով միջազգային կազմակերպություններից ներգրավում է նոր միջոցներ:
Մասնավորապես, գործադիրն ապրիլի 28-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և KFW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման և ծրագրի իրականացման համաձայնագրին:
«Ֆինանսական օժանդակության ողջ գումարն օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի, ինչպես նաև Այրումում 500/400/220կՎ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման, ծրագրի պատրաստման և իրականացման ընթացքում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծրագրի շրջանակում սեկտորի և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: