Ереван, 27.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Շուկայական հարաբերություններն ու տրոտիլի «շուկան»

Аналитика

Այն օրից, երբ երկիրն անցավ շուկայական հարաբերությունների, իրականում «արգելված ապրանք» հասկացողությունն իր ուժը կորցրեց, և պարզվում է, որ ցանկության դեպքում ամեն տեսակ ապրանք էլ հնարավոր է գնել:

Այս օրերին հասարակությանն ամենաշատը հետաքրքրում է, թե ընդհանրապես ինչ նյութ է տրոտիլը, որպես պայթուցիկ նյութ որտե՞ղ է այն թույլատրվում օգտագործել, ո՞վ իրավունք ունի այն օգտագործել, ի՞նչ եղանակով,  որտեղից այն կարող էր ձեռք բերել սովորական մարդը և այլն: Կարճ ասած` շատերը զբաղված են այս նյութի և դրա հնարավոր շրջանառության մասին տեղեկություն հայթայթելով, բայց հարցերի հարցն այն է, թե որտեղի՞ց է այն հնարավոր ձեռք բերել, ի՞նչ գնով և այլն:

Համացանցային ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ տրոտիլ տեսակի նյութը բազում ենթատեսակներ ունի, որոնք  օգտագործվում են տարբեր նպատակներով՝ զինատեսակներ պատրաստելուց մինչև հանքավայրերում պայթեցման աշխատանքներ իրականացնելը: Բայց զարմանալի է, որ այն չնայած այն համարվում է արգելված նյութ, սակայն դրանից օգտվելու հնարավորություն ունեցողների ցանկը բավականին ընդգրկուն է, իսկ արդյոք այն «գործի դնելու» թույլտվություն ստանալու համար որևէ փաստաթուղթ ունենալ պետք է, թե ոչ, պարզ չէ:

Ապրիլի 25-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունը նոր մտորումներ առաջացրեց հասարակության շրջանում, քանի որ պարզ դարձավ, որ իր կյանքից դժգոհ ցանկացած մարդ էլ իր վրդովմունքն արտահայտելու համար կարող է արկածախնդրության դիմել և բավականին վնաս պատճառել թե´ իրեն, թե´ պատահական մարդկանց: Այս զարհուրելի դեպքից հետո հետաքննություն իրականացնող պետական մարմիններն անշուշտ մանրամասն կուսումնասիրեն, թե ինչու և ինչպես դեպքը տեղի ունեցավ, սակայն այդպես էլ չեն կարողանա պատասխանել այն հարցին, թե կա՞ արդյոք համապատասխան օրենք, որով կանոնակարգվում է, թե ովքեր իրավունք ունեն օգտագործելու տրոտիլ կամ այլ տեսակի պայթուցիկ նյութեր, ինչպես և առհասարակ ինչ կարգով է իրականացվում այդ նյութերի «շրջանառությունը» և այլն:

Համենայն դեպս, նման փաստաթղթեր գտնելու մեր փնտրտուքները հաջողությամբ չպսակվեցին և հնարավոր չեղավ բարձրացված հարցերին գոնե մասամբ պատասխանող  որևէ փաստաթղթանման որոշում գտնել: Չի բացառվում, որ այն իրականում կա, բայց այլ օրենքների կամ որոշումների նման մնացել է փոշիների տակ, որի մասին էլի ոչ ոք չէր հիշի, եթե նման ողբերգություն չլիներ:

Ինչ վերաբերում է պայթելու հատկություն ունեցող նյութեր պատրաստելուն, ապա նշենք, որ դպրոցում շատ, թե քիչ քիմիա սովորած ցանկացած մարդ էլ կարող է այս կամ այն նյութերն իրար խառնել ու պայթելու «հակումներ» ունեցող ինչ-որ այլ նյութ ստանալ, բայց պարզից էլ պարզ է, որ առողջ բանականություն ունեցող որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել նման բան անել:

Ստեղծվում է աբսուրդ մի իրավիճակ, որից դուրս գալը կարծես թե այդքան էլ հեշտ չէ, բայց որ իշխանությունները պետք է նման հարցերին լուրջ մոտեցում ցուցաբերեն և դրանք  լուծելու ուղիներ փնտրեն անհերքելի է: Հակառակ դեպքում անմեղ մարդիկ ամեն վայրկյան կարող են հայտնվել իրենց կյանքից դժգոհ և անարդարության մթնոլորտից խիստ վիրավորված ու վրդովված անձանց թիրախում, որոնք, ցավոք սրտի, այնքան էլ քիչ չեն մեր հասրակությունում:

Ինչ վերաբերում է պայթուցիկ նյութերի սև շուկային, ապա դա նույնպես լուրջ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև դա այն ապրանքը չէ, որը կարող է հետաքրքրել սովորական քաղաքացուն, անգամ եթե դպրոցում քիմիա առարկան լավ է սովորել և լավ պատկերացնում է, թե քիմիական նյութերն իրար միավորելուց ինչ խառնաշփոթ կարող է ստեղծվել անվտանգության կանոնները խախտելու դեպքում:

Ա.Գրիգորյան

Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистов