Եթե այսօր դա չանենք, վաղը ոչ միայն նոր սերնդի, այլ մեր աչքերի մեջ չենք կարողանալու նայել
БлогԱրմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք սովորել ենք սպասել հաղթական մայիսին, ինչը սխալ է, շատ մեծ սխալ: Մենք պետք է ամեն ամիս հաղթական դարձնենք, հաղթական թե պատերազմում, թե սպորտում, թե տնտեսության մեջ, թե ամեն ինչում: Սխալ է ապրել միայն մեկ ամսվա սպասումով, անչափ սխալ:
Այս ապրիլը չնայած կորուստներով լի, բայց հաղթական էր: Մենք ապացուցեցինք, որ համախմբվել գիտենք, որ մեկս մյուսի ցավով ապրել գիտենք, որ մեր երկիրը ճանաչել և այն պաշտպանել գիտենք, որ մեր ցավի միջից վերակենդանալու և անգամ օտարին փրկած մարդկանց գնահատել գիտենք: Ապրիլը մեր կամքի ու գիտակցության հաղթանակի ամիսն էր մեր ցավի ու զոհի խարանի նկատմամբ:
Մենք պետք ա, հիմա ավելի քան երբևէ, համախմբվենք, դառնանք բռունցք, ու միասին կերտենք այն երկիրը, որն առանց ամոթի զգացման կարող ենք հանձնել մեր սերունդներին:
Եթե այսօր դա չանենք, վաղը ոչ միայն նոր սերնդի, այլ մեր աչքերի մեջ չենք կարողանալու նայել:
Ես, որպես Հայ, որպես ՀՀ քաղաքացի, երդվում եմ անել այն, ինչն առնվազն պետք է անեմ որպես Հայ և ՀՀ քաղաքացի: