Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել արգելված դրոշների ցանկը հրապարակելու համար
ОбществоԵվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել է, որ հրապարկվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր:
Միությունը պահանջով դիմել է Globe Arena-ին և AXS-ին՝ անհապաղ հանելու կայքերում հրապարակված տեղեկատվությունը և նշել, որ վերջնական ցանկը կներկայացվի Եվրատեսիլի պաշտոնական կայքում: