Արհմիութենականներն աշխատավորների օրը երթ կանցկացնեն
ОбществоՀայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը աշխատավորների միջազգային օրը երթ է կազմակերպում:
Ինչպես տեղեկացրին արհմիությունից, երթը տեղի կունենա մայիսի 1-ին` ժամը 13:00-ին, Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտից դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ։ Հնչելու են հետևյալ կարգախոսները` «Պահանջում ենք արդար հարկային քաղաքականություն», «Հանրային ծառայողը առաջնագծում», «Ոչ պատերազմին» և այլն:
Տեղեկացնում են նաև, որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել անցկացվելիք երթի իրազեկումը: