Օնտակե հրաբխի ժայթքումից տուժածների փրկելու գործողությանը 550 մարդ Է մասնակցում
Ճապոնիայում Օնտակե հրաբխի ժայթքումից տուժածների փրկության՝ վերսկսված գործողությանը մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի եւ հրշեջ պահապանության ստորաբաժանումների 550 աշխատակիցներ եւ փրկարարներ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Փրկարար գործողության մասնակիցները պետք Է Նագանոյի եւ Գիֆուի պրեֆեկտուրաների հիվանդանոցներ տեղափոխեն 27 մարդու, որոնց լեռան լանջին հայտնաբերել են սեպտեմբերի 28-ին եւ որոնց վիճակը պաշտոնապես որակվում Է որպես «սրտի եւ թոքերի կանգ»: Սեպտեմբերի 28-ին չորս հոգի (ընդամենը հայտնաբերվել Է 34 մարդ) հիվանդանոցներ են տեղափոխվել սրտի կանգով, բժիշկները պաշտոնական եզրակացություն են կայացրել նրաց մահվան մասին:
Ճապոնիայի զանգվածային լրավամիջոցների տվյալներով՝ շուրջ 40 մարդ համարվում Է անհայտ կորած, տվյալներ կան մի քանի տասնյակ տուժածների մասին:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Նագանոյի եւ Գիֆուի պրեֆեկտուրաների սահմանին տեղի Է ունեցել Օնտակե հրաբխի ժայթքում: Մինչ այժմ սեյսմոլոգներն այդ շրջանում հայտնաբերել են հրաբխային ակտիվության երեք օջախ: Ժայթքումն անակնկալ Է դարձել 250 զբոսաշրջիկների համար: Նրանց մեծ մասը կարողացել Է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչեւ եղանակը լավանա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: