Շները բզկտել են 2-րդ դասարանցի աշակերտուհուն. նա տեղում մահացել է
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի Յամալո-Նենեցական ինքնավար մարզում շները գզել են 2-րդ դասարանցի աշակերտուհուն, որը ստացված վնասվածքներից հենց տեղում մահացել է: Փաստի առթիվ նյութեր են հավաքվում:
Ողբերգությունը տեղի է ունեցել դպրոց-ինտերնատի բակում, որտեղ հայտնաբերվել է 2-րդ դասարանցի աղջկա բզկտված մարմինը:
Ինչպես պարզվել է ստուգման ընթացքում, աղջկա վրա հարձակված շները պատկանել են դպրոց-ինտերնատի անձնակազմին: Ներկայումս հետազոտվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները, որից հետո քրեական գործ հարուցելու որոշում կկայացվի: