Հիմալայներում ամերիկացի երկու ալպինիստների մարմինները գտել են նրանց մահվանից 16 տարի անց
ОбществоՏիբեթյան Հիմալայներում հայտնաբերել են ամերիկացի այն երկու ալպինիստների մարմինները, որոնք կորել Էին ավելի քան 16 տարի առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Հայտնի ալպինիստ Ալեքս Լոուն եւ օպերատոր Դեւիդ Բրիջեսը ձնահյուսի տակ Էին ընկել 1999 թվականի հոկտեմբերին ութհազարմետրանոց Շիշաբանգմա լեռնագագաթ բարձրանալիս: Նրանց սառցակալած մարմիներն անցյալ շաբաթ գտել են երկու ալպինիստներ: Այժմ Լոուի եւ Բրիջեսի աճյունները պետք Է հանեն սառցադաշտից:
Ալեքս Լոուն քաջ հայտնի Էր ալպինիստական հանրակցությունում: Բարձունքներ հաղթահարելիս նա մեկ անգամ չԷ, որ փրկել Է իր ընկերների կյանքը: Նրան համարում Էին արդիականության լավագույն ալպինիստներից մեկը: Դեւիդ Բրիջեսը Լոուի օպերատորն Էր եւ նրա մտերիմ ընկերը: