Նորայր Մեսրոպյանը հոբելյանի առթիվ հատուկ մեծարման է արժանացել
ОбществоՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի նախաձեռնությամբ հանդիպում-միջոցառում է կայացել «Արարատ-73»-ի անդամ Նորայր Մեսրոպյանի հետ՝ նվիրված անվանի ֆուտբոլիստի ծննդյան 70-ամյա հոբելյանին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությո ւնը հաղորդում է, որ նախարար Ղազարյանը Նորայր Մեսրոպյանին է հանձնել հուշանվեր, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ու մասսայականացման գործում մեծ ներդրում ունենալու համար նրան է հանձնել նախարարության շնորհավորագիրը:
«Ձեր օրինակով ոգեշնչվել են մարզասերների մի քանի սերունդներ: Այն ոգին, միասնականության և համախմբման գաղափարները, որ տիրում էին «Արարատ-73»-ի հաղթանակների ժամանակ, վկայությունն են մեր ժողովրդի պայքարի և հաղթանակների լավագույն ավանդույթների, ինչի ականատեսն ենք լինում այսօր մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայ զինվորների օրինակով»,- ասել է Գ. Ղազարյանը իր շնորհավորական խոսքում՝ հոբելյանին մաղթելով առողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք:
70-ամյակն օրերս բոլորած Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ղազարյանին ուշադրության համար և նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ ֆուտբոլիստներին: Հատկանշական է, որ Մեսրոպյանը, չնայած գործել է պաշտպանությունում, իր երկարամյա կարիերայում երբեք կարմիր քարտ չի ստացել: