Փոքրիկ պատմություն հայերի համախմբվածության մասին, որը կրկին ապացուցում է մեր՝ յուրահատուկ և ընտրյալ ազգ լինելու փաստը
БлогՄարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շարունակում եմ ուշադիրությանս կենտրոնում պահել ռուսաստանաբնակ հայերի առօրյան , գործունեությունը , ազգային առժեքների պահպանման և տեղացի բնակիչների վրա հայկական ազդեցություն թողնելու ընթացքին։ Այս անգամ խոսքը վերաբերվում է, ոչ թէ Մոսկվայի հայերին, այլ ՝Աստրախանի ։ Նման համախմբվածություն ես դեռ չէի տեսել, այնպես ստացվեց, որ ընկերուհուս հետ ընկանք ավտովթարի մեջ , րոպեներ անց ինչքան հայ տեղեկացվեց եկան դեպքի վայր , արագ եկավ նաև համայնքի ղեկավարը, տղամարդը, ով վթարի մեղավորն էր տեսնելով շարունակաբար աճող բազմությունը , վաղեցած դեմք ուներ ։ Դեպքի վայրի առջևում մթերային խանութ էր , որի սեփականատերը նոյնպես հայ էր , նա արագ եկավ բոլոր հավագվածներիս հրավիրեց իր խանութ ՝ դրսում չկանգնելու համար, ասելով թէ «հո ուրիշ մարդ չենք, հայ ենք ելի», հյուրասիրեց մեզ մինջև ժամանեցին պետավտոտեսուչները ։ Փառք Աստծո շատ չտուժեցինք, բայց դա առիթ հանդիասցավ ևս մեկ անգամ հպարտություն ապրելու հայ ազգի ներկայացուցիչ լինելու համար և պնդելու, որ մենք յուրահատուկ և ընտրյալ ազգ ենք ։ Հետո ես հետաքրքրվեցի համայնքի աշխատանքի մասին, և արդեն ներկայացնում եմ ռուսալեզու վիդեոհոլովակ ՝ պատմող Աստրախան քաղաքի հայ համայնքի աշխատանքի մասին ։
Տեսանյութը՝ այստեղ