KitKat-ը նոր համ կներկայացնի` սեխի ու պանրի համադրությամբ (լուսանկարներ)
LifestyleՇվեյցարական Nestle ընկերության ամենահայտնի արտադրանքներից մեկը` KitKat շոկոլադը, ենթարկվել է արմատական համային փոփոխության` ներկայանալով սեխի ու պանրի համերով։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս սալիկներն արտադրվել են սահմանափակ քանակով ու նախատեսված են միայն ճապոնական շուկայի համար։
Աղբյուրը նկատում է, որ գնորդները ոչ միանշանակ են արձագանքել այս նորույթներին: Նրանց մեծ մասը նշել է, որ գաղափարն այդքան էլ հաջող չէ:



