Աստղերի շլացուցիչ զգեստները Met Gala-ի կարմիր գորգին (68 ֆոտո)
LifestyleՆախօրեին Նյու Յորքում տեղի ունեցավ Met Gala-ն, որը ամենամյա դրամահավաքի միջոցառում է, որից ստացված գումարները նվիրաբերվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի Արվեստի զգեստների ինստիտուտին։ Միջոցառման կազմակերպիչն է Vogue-ի խմբագիր Անն Վինտուրը։
Ամենամյա Met Gala-ին մասնակցում են երաժշտության, արվեստի, կինոյի ամենահայտնի ներկայացուցիչները, ովքեր միջոցառման կարմիր գորգին են հայտնվում ամենաշքեղ զգեստներով։ Այն հաճախ անվանվում է Արևելյան ափի Օսկար միջոցառում։
Այս տարվա միջոցառման համահյուրընկալողը երգչուհի Թեյլոր Սվիֆթն էր, ով անճանաչելի էր դարձել։ Սվիֆթը կրում էր Louis Vuitton-ի կարճ զգեստ, մինչև ծնկները հասնող կաշվե բարձրակրուկեր և գոթական մուգ կարմիր շրթներկ։
