Գեղարքունիքի մարզում ապրիլ ամսին ծնվել է 132 երեխա
ОбществоԳեղարքունիքի մարզում 2016 թվականի ապրիլին ծնվել է 132 երեխա, որից 73-ը տղա են, 59-ը՝ աղջիկ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունից, 52 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 22 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում, 22 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 27 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 9 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: 27 տղա եւ 25 աղջիկ ծնվել են Մարտունու ծննդատանը, 12 տղա եւ 10 աղջիկ՝ Գավառի ԲԿ-ում, 13 տղա եւ 9 աղջիկ՝ Սեւանի ԲԿ-ում, 15 տղա եւ 12 աղջիկ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6 տղա եւ 3 աղջիկ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ 2014 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151, 2015 թվականի ապրիլին՝ 138 երեխա: