Ցանկացած զենքի դեմ պայքարի միջոցներ ու տարբերակներ կան. Արծրուն Հովհաննիսյան
ОбществоՈրպես օրինակ նա բերեց այն հանգամանքը, որ հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կարողացել է խոցել հակառակորդի մարտական 14 անօդաչու թռչող սարք: «Երբ այսօր ամբողջ աշխարհը փորձում է ԱԹՍ-երը խոցելու տարբերակներ գտնել, մենք էլ ենք փորձում, և փորձը ցույց տվեց, որ արդյունավետ ենք աշխատում: Մենք հակառակորդի 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է գիտենք, թե ինչպես է պետք անել դա, բայց այնպես չէ, որ ամեն ինչի մասին պետք է խոսենք»,- նշեց ՀՀ ՊՆ խոսնակը:
Հովհաննիսյանը նաև նկատեց, որ այսօր լավագույն զենքերը շարունակում են մնալ հենց 80-ականների զենքերը: Նրա խոսքով՝ «Գրադ» կայանքը, որը նույնպես 80-ականների զենք է, համարվում է լավագույն զենքերից մեկը և ոչ մի բանով չի զիջում ժամանակակից զենքերին: «Եթե որևէ զինատեսակ «Յութուբ»-ում ավելի շատ է գովազդվում, դա չի նշանակում, որ այդ զենքն ավելի լավն է, քան մյուսները:
«Գրադ» կայանքը շատ է օգտագործվում ու շատերի համար սովորական է դարձել, դա չի նշանակում, որ այն պակաս վտանգավոր է մնացած զենքերից: Ես խնդրում եմ վերջ տալ «Մմերչ» ;, TOC 1 զինատեսակները գովազդելուն և դրանց հնարավորությունները ուռճացնելուն, դրանց՝ ատոմային ռումբից պակաս լինելու մասին խոսակցություններին: Նման գովազդային խոսակցությունները զինվորականների մոտ երբեմն ծիծաղ են առաջացնում, որովհետև ամեն զենք իր նշանակությունն ունի»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը: