ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առնչությամբ կոչ է արել պաշտպանել լրագրողներին
ОбществоՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է աշխարհի առաջնորդներին՝ կոչ անելով պաշտպանել անկախ ԶԼՄ-ների լրագրողներին ճնշումներից և ապահովել աշխատանքի համար անվտանգ պայմաններ: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Անհրաժեշտ է գնահատել լրագրողներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ ապահովելով տեղեկություններ ստանալու մարդկանց իրավունքը»,- ասված է հայտարարության տեքստում:
Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ մամուլի ազատությունը և տեղեկության ազատ հոսքն անհրաժեշտ են, որպեսզի առաջնորդները հասկանան իրենց պատսխանատվությունը իրենց վրա վերցրած պարտավորությունները կատարելու համար: