5 պոստի դեմը՝ 50 տեխնիկայով էլ չկարողացան առաջ գալ, որովհետև չենք փախչել. «Մարտական խաչ»-ի արժանացած հետախույզ
ОбществоTert.am-ը գրում է.
Դեմներս 50 տեխնիկա է եղել, 5 պոստի դեմը՝ 50 տեխնիկա, պատկերցնո՞ւմ եք էտ ինչա, բայց էդքանով հադերձ չեն կարացել առաջ գան. Tert.am-ի հետ զրույցում չորսօրյա պատերազմական գործողությունների մասին է պատմում հետախուզական գումարտակի հրամանատար Գևորգը (անունը փոխված է Tert.am ), ով Հայաստանի Նախագահի կողմից հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել էր «Մարտական խաչ»-ի 2-րդ աստիճանի շքանշանով:
Հրամանատարը նշեց, որ ԼՂ առաջնային գծի հարավային ուղղությամբ հարձակումը կանխել են փոքր կազմով: «Չկարացին առաջ գան մի պատճառով, որովհետև չենք փախել: Ինչքան էլ կրակել են, չենք փախել, կռվել ենք, ուժերը անհավասար էր: Դեմից 7 տեխնիկա ենք խփել, էն մնացածը հետ են քաշվել, առաջ չեն եկել: Որն ուզում էր գլուխը հաներ, խփում էինք, ուզած-չուզած պետք է հետ նահանջեին: Տեխնիկան, որ ունեն ի՞նչ՝ օգտագործողա պետք»,-ասաց նա:
Հետախույզը նշեց, թե թշնամու հաշվարկն այն էր, որ ինքնաթիռը պետք է օգնության հասներ նրանց զորքին: «Էտ էլ չօգնեց, չհասցրեց մի հատ էլ կրակի: Ինքնաթիռն էլ խոցվեց: Դրա համար էլ իրենք են խնդրել, իրանց նախարարնա խնդրել, որ կանգնենք: Մենք միշտ էլ ամուր ենք եղել, կանգնեցրած չլինեին՝ ավելի լավ կլիներ, ավելի շատ առաջ կգնայինք, մենք միշտ էլ ամուր ենք կանգնած, հիմա էլ՝ ավելի ենք ամուր»,- ասաց նա:
Շարունակությւոնը` այստեղ: