Հովիկ Աբրահամյանը տեսակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին
ОбществоՏավուշի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ադրբեջանական սադրանքների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:
Մասնավորապես, Զորական համայնքում տեսակցել է զոհված զինծառայող Գարիկ Մովսիսյանի, իսկ Դիլիջանում՝ Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքին անդամներին: Հովիկ Աբրահամյանը, ֆինանսական աջակցությունից բացի, խոստացել է զոհվածների ընտանիքի անդամներին աջակցել բոլոր անհրաժեշտ հարցերով:
Ի դեպ, Զորական համայնքում, զոհված զինծառայողների հարազատները խնդրել են վարչապետից՝ լուծել գյուղի անմխիթար վիճակում գտնվող դպրոցի հարցը: Վարչապետը խոստացել է լուծել վերանորոգման հարցը:
Լիլիթ Խաչատրյան