Ռուսական ռազմակայանի կինոլոգները պատրաստվում են «Հավատարիմ ընկեր» մրցույթի համաբանակային փուլին
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանի ծառայական շնաբուծության մասնագետները «ԱՌՄԻ - 2016» միջազգային բանակային խաղերի նախապատրաստման շրջանակներում սկսել են պատրաստվել «Հավատարիմ ընկեր» մրցույթի ընտրական փուլին:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ամեն օր զինծառայողները շների հետ անցկացնում են ծառայական հրամանների, իրավախախտներին բռնելու եւ ուղեկցորդելու պահակային ծառայության տարրերի կատարման վարժանքներ:
Զինծառայողները սաների հետ մեկտեղ կանոնավորապես անցնում են արգելքների գոտի, որտեղ նրանց դիմացկունության են վարժեցնում 1,5 կիլոմետր ուղեգծում՝ մանրատրամաչափ հրացանով հրաձգության կատարմամբ:
Մայիսի վերջին ռուսական ռազմակայանի կինոլոգներն իրենց սաների հետ կմասնակցեն «Հավատարիմ ընկեր» մրցույթի Համաբանակային թիմային մրցումներին, որոնք տեղի կունենան Մոսկվայի մարզում՝ ՌԴ-ի զինված ուժերի ծառայական շնաբուծության ուսումնական կենտրոնի բազայում: