Իրարանցում Հավանայում՝ Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը ու Նորթը նվաճում են Կուբան
LifestyleԵրկու օր առաջ Կուբայում իջել է ամենահզոր ամերիկյան դեսանտը՝ ի դեմս Քարդաշյանների գերդաստանի: Քիմը, Քանյեն, Նորթը, Քլոեն, Քորթնին ու Մեյսոնը արդեն հասցրել են իրարանցում առաջացնել Հավանայում, այցելելով Ռոմի թանգարան ու ընթրելով Կուբայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում:







Երեկ 35-ամյա հայուհին զբոսնելու էր գնացել, ավելի ճիշտ իր ռիելիթի շոուի հերթական դրվագը նկարահանելու:




Հեռուստաաստղին ինչպես միշտ ուղեցկում էին բազմաթիվ պապարացիներ ու երկրպագուներ, որոնք շրջապատել էին վինտաժային տաքսին, որի մեջ նստել էին Քիմը, Քանյեն, Նորթը, Քորթնին ու Մեյսոնը:
Քանյեն չկորցրեց իրեն ու համբուրեց կնոջը:

Քիչ ավելի ուշ, վերադառնալուց հետո Քիմը փոխեց իր հանդերձանքը ու նորից սպիտակ հագնելով՝ Քանյեի հետ գնաց զբոսնելու:


Ի դեպ,Քանյեին փաստորեն նորից տեսել են ժպտալուց, ինչը նրա դեպքում հազվադեպ է պատահում ( գուցե միայն Հայաստանում):
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AP, INF Photo