Հաճախորդների մեծամասնությունը չգիտի, որ դա իմ գեղեցկության սրահն է. Լիկա Սալմանյանը՝ բիզնեսի ու անձնականի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ, ով վերջին ամիսներին էկրաններին չի երեւում, բայց փոխարենը այդ ընթացքում համալրել է երիտասարդ բիզնես լեդիների շարքը:
-Լիկա, «Դոմինո»-ի առաջին եթերաշրջանից արդեն երկար ժամանակ է անցել, որից հետոՁեզ այլ նախագծերում դեռեւս չենք տեսնում, էկրաններ վերադառնալու պլաններ կա՞ն:
- Ինձ համար էկրաններին հայտնվելը ինքնանպատակ չէ, կարեւորը՝ բազմաթիվ առաջարկների մեջ ճիշտ կողմնորոշումն է, իսկ ես այս պահին հենց դրանով եմ զբաղված:
-Հեռուստադիտողը Ձեզ ճանաչեց հումորային սերիալից, բայց առավել շատ սիրվեցիք«Հարազատ թշնամի» սերիալում, հետո կրկին ներկայացաք հումորայիննախագծում: Նման հաջորդականությունը առաջարկների՞, թե՞ ձերնախընտրությունների արդյունքն է:
- Այդ հաջորդականությունը ավելի շատ պատահականության եւ մի փոքր էլ այլ ժանրում ինձ փորձելու ցանկության արդյունք էր:
-Շարունակելով նախորդ թեման՝ հետաքրքիր է նաեւ, թե ինքներդ Ձեզ ինչպիսի՞կերպարներում եք ներդաշնակ զգում, այլ կերպ ասած՝ Ձեզ մոտ ավելի լավ ո՞րկերպարներն են ստացվում ու հեռուստադիտողն էլ ինչպիսի կերպարներով է ուզում ձեզտեսնել:
- Կարծում եմ՝ հեռուստադիտողն ինձ ավելի շատ սիրեց ու հիշեց Էմկայի կերպարով, ինչ վերաբերում է ավելի լավ ստացվելուն՝ ըստ իս դերասանը պետք է կարողանա հանդես գալ տարբեր կերպարներով:
Շարունակությունը՝ այստեղ: