Չինական ընկերության ղեկավարը իր աշխատակիցներից 2500-ին տարել է Իսպանիա հանգստանալու (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Տարբեր բնագավառներում բիզնեսով զբաղվող չինական «Tiens Group» ընկերության ղեկավար Լի Ջինյուանը իր աշխատակիցներից 2500-ին տարել է Իսպանիա հանգստանալու, գրում է theguardian.com-ը:
Պարբերականի փոխանցմամբ աշխատակիցները Իսպանիա են մեկնել չարթերային 20 ինքնաթիռներով: Վերջիններիս համար նախապես ամրագրված է եղել 1650 հյուրանոցային սենյակ:
Աշխատակիցները սկզբում այցելել են մայրաքաղաք Մադրիդ, այնուհետև գնացքներով ուղևորվել Բարսելոնա:


