Մինչ Էրդողանը քննադատում է ԵՄ-ն, սիրիական քրդերը ներկայացուցչություններ են հիմնում եվրոպական մայրաքաղաքներում
БлогԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչ Էրդողանը քննադատում է ԵՄ-ին' իր տարածքում ՔԲԿ-ի աջակիցների վրանների տեղադրման թույլտվության համար, սիրիական քրդերը ներկայացուցչություններ են հիմնում եվրոպական մայրաքաղաքներում: Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) նախօրեին հերթական ներկայացուցչությունն է բացել Բեռլինում, որի հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գերմանիայի բունդեսթագի և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցչություններ:
Փաստորեն, Մոսկվայից և Ստոկհոլմից հետո սա երրորդ ներկայացուցչությունն է: Առաջիկայում նախատեսվում է նաև Վաշինգտոնում, Փարիզում և Կոպենհագենում ևս նման ներկայացուցչության հիմնումը: