«Ֆուլ Հաուսից» Մոսո Կարապետյանի եւ կնոջ մեղրամիսը՝ Դուբայում (ֆոտո)
LifestyleԱպրիլի 30-ին «Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասան Մոսո Կարապետյանը եւ յոգայի մարզիչ, ամերիկաբնակ Քրիստինա Հովհաննիսյանը ամուսնացել են։ Նորապսակները հավերժ սիրո խոստում են տվել Սուրբ Սարգիս եկեղեցու խորանի առաջ։ Style.news.am-ը ներկայացնում է երիտասարդ ամուսինների մեղրամիսը։

Մոսոն եւ Քրիստինան իրենց մեղրամիսը որոշել են անցկացնել Արաբական Էմիրություններում եւ արդեն մի քանի լուսանկարներ են հրապարակել Դուբայի տեսարժան վայրերից եւ անապատից։

