«Նիվա»-ի գազի բալոնը պայթել է եւ բռնկվել. վարորդի վիճակը ծանր է
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 17.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի թիվ 24 տան բակում կայանած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է եւ բռնկվել, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի 23 SU 018 համարանիշի (վարորդ՝ 51-ամյա Մ. Խ.) ավտոմեքենայի բալոնից այլ գազի բալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկումով, ինչի հետեւանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ եւ անվադողը՝ ամբողջությամբ: