Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպե՞ս են ընտրվել «Եվրատեսիլ 2016»-ի 5 բեք-վոկալները եւ ի՞նչ նշանակություն ունի մրցույթին մասնակցելը նրանց համար

NEWS.am STYLE-ը գրում է.

Զարմանք, շոկ, ուրախություն, երազանքի իրականացում` այսպես են բնութագրում իրենց էմոցիաները «Եվրատեսիլ 2016»-ում Իվետա Մուկուչյանին սատարող բեք-վոկալներ Լիլիթ Նավասարդյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Գյուլխասյանն ու Քրիստինա Մանգասարյանը:

Աղջիկների հետ զրուցել ենք բեք-վոկալների մրցույթը հաղթահարելու եւ եվրատեսիլյան բեմում ներկայանալու զգացողությունների մասին:

«Քանի որ բեք-վոկալների ընտրությունը կատարում էի ես, փնտրում էի այնպիսի ձայներ, որոնք կդառնան մեկ ամբողջություն եւ ինքս ինձ չէի նախատեսել բեմում»,-ասում է երգի համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, որն, այնուամենայնիվ որոշեց միանալ աղջիկներին եւ նրանց հետ միասին կազմել այդ ամբողջությունը.

«Քանի որ երգի սկզբնական տարբերակում միայն իմ ձայնով էինք ստացել այդ երգչախումբը եւ բոլորի ականջին դա էր նստած, հասկացանք, որ առանց իմ ձայնի այդ ամբողջության մեջ մի բան պակասում է: Այսպիսով, որոշեցի միանալ աղջիկներին, ինչն ինձ համար մի փոքր դժվար որոշում էր, որովհետեւ ե՛ւ պետք է երգեմ, ե՛ւ հետեւեմ աղջիկների երգեցողությանը»:

Լիլիթը համոզված է` շատ հետաքրքիր զգացողություններ է ունենալու «Եվրատեսիլի» բեմում, քանի որ այս անգամ ոչ միայն երգի համահեղինակն է, այլեւ մասնակցելու է դրա կատարմանը:

«Սա այն դեպքերից է, որ անձամբ վայելելու եմ այդ ընթացքը»,-ասում է նա:

Մաշա Մնջոյանը «Եվրատեսիլին» առնչվել է դեռեւս 2008 թ-ին, երբ մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին:

«Ուրախություն եւ հպարտություն եմ զգում, որ բեք-վոկալի այդ պատասխանատու գործը վստահվեց ինձ, մանավանդ, երբ խոսքը տաղանդավոր Իվետա Մուկուչյանի մասին է»,-ասում է Մաշան` ավելացնելով, որ ինչպես շատ երգիչներ, այնպես էլ ինքը կցանկանար երբեւէ Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»:

«Միգուցե, այսօրվա փորձս էլ տանում է դրան: Իսկ ինչ վերաբերում է երգին, չնայած այն սիրո մասին է` դրա գործիքավորումն ինձ բոլորովին այլ տեղ է տանում: Ես այն լսելիս պատկերացնում եմ պայքար եւ բարձունք»:

Ի տարբերություն Մաշայի, Անուշիկին երգը իրականությունից կտրված կամ իրականությանը մաքսիմալ մոտ գտնվող աշխարհ է տանում: Երգչուհին վստահ է` այն կգնահատվի ե՛ւ եվրատեսիլյան ժյուրիի, ե՛ւ հեռուստադիտողների կողմից:

«Երբ 2010 թվականին մասնակցում էի «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին և հանդես էի գալիս որպես Եվա Ռիվասի բեք-վոկալ, սրտիս խորքում զգում էի, որ անսահման սերս երգի նկատմամբ հնարավորություն կտա ելույթ ունենալու եվրոպական ամենամեծ բեմերից մեկում: Ըստ իս` բոլոր երգիչներն էլ ցանկանում են գոնե մեկ անգամ մասնակցել այդ մրցույթին` զգալու այն էներգետիկան, որը փոխանցում է ինչպես մրցույթի ողջ նախապատրաստական փուլը, այնպես էլ եվրատեսիլյան ելույթը»,-ասում է Անուշիկը, որն անչափ ուրախացել էր իմանալով, որ հանդես է գալու Իվետա Մուկուչյանի բեք-վոկալների կազմում:

«Հիմա զգացողություններս հստակ են. զգում եմ այն, ինչ կարող է զգալ այն մարդը, ում տարիների երազանքն իրականություն է դարձել»:

Մանկական «Նոր Ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացրած Սոնա Գյուլխասյանի համար մրցույթներին մասնակցությունն առաջին հերթին կարեւորվում է նոր ծանոթություններ եւ փորձ ձեռք բերելով: Սակայն երգչուհին դեռեւս «Եվրատսիլին» անհատապես մասնակցելու ցանկություն չունի:

«Ամբողջ ուժերս հիմա կենտրոնացրել եմ ուսմանս վրա: Ինչ վերաբերում է LoveWave-ին` այն ինձ համար նոր բացահայտում էր: Ամեն անգամ այն կատարելիս նոր բան եմ փորձում մատուցել թե ինձ, թե լսողներին»;

Բեք-վոկալների հինգերորդ ներկայացուցիչը`Քրիստինա Մանգասարյանը, լսումներին մասնակցելիս չի էլ իմացել, որ խոսքը «Եվրատեսիլի» մասին է.

«Երբ Լիլիթ Նավասարդյանն ինձ զանգահարեց եւ հրավիրեց ձայնագրկան ստուդիա, մտածեցի, որ այդ լսումներն ինչ-որ նախագծի համար են: Երբ ստուդիայում լսեցին ձայնս, ասացին, որ շատ են հավանել այն եւ որ դա հենց այն էր, ինչ իրենց պետք էր: Այնուհետեւ սկսեցին հարցեր տալ` արդյո՞ք չեմ վախենում մեծ բեմերից եւ այլն: Ու հետո միայն պարզեցի, որ խոսքը «Եվրատեսիլի» մասին էր: Շատ ուրախացա իմանալով, որ Իվետայի բեք վոկալն եմ լինելու, քանի որ նա ինձ շատ է դուր գալիս, թե՛ որպես արտիստ, թե՛ որպես երգչուհի»,-խոստովանում է Քրիստինան, որն, այնուամենայնիվ, ներքին զգացողություն ունեցել է, որ մոտ ապագայում պետք է մասնակցի որեւէ հեղինակավոր միջոցառման: Ինչպես մյուս աղջիկների` Քրիստինայի համար էլ «Եվրատեսիլին» մասնակցելը մեծ իրադարձություն է.

«Իհարկե, ցանկացած երգիչ, որն օժտված է վոկալային տվյալներով, կցանկանար անհատապես էլ ներկայանալ «Եվրատեսիլին»: Ես եւս բացառություն չեմ, սակայն  դա չի լինի առաջիկա երկու տարիների ընթացքում: Երեւի դեռ չեմ հասունացել դրա համար»,- ասում է Քրիստինան` ավելացնելով.

«Հույս ունեմ, որ այս երգն իսկապես հաջողություն կունենա մրցույթի շրջանակներում, համենայն դեպս մենք բոլորս ամեն ինչ անում ենք դրա համար»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի է ունենալու մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին` Ստոկհոլմի Globe Arena համերգասրահում: Իվետա Մուկուչյանը ներկայանալու է առաջին եզրափակչի օրը` 7-րդ համարի ներքո:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi