Հակառակորդը ականանետերից և նռնականետերից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը
ОбществоՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: