Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Փաստեր բանանի մասին.այս մթերքը սննդակարգում ներառելը կօգնի խուսափել շատ խնդիրներից

Բանանը պարունակում է երեք բնական շաքար` սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա` մանրաթելերի հետ համակցված: Բանանն ապահովում է էներգիայի վայրկենական, կայուն և էական հոսք: Հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ ընդամենը երկու բանանն ապահովում են 90 րոպեի ընթացքում լարված մարմնամարզության համար անհրաժեշտ էներգիայի պաշարը: Զարմանալի չէ, որ բանանն աշխարհի առաջատար մարզիկների ամենասիրելի միրգն է: Սակայն բանանը միայն էներգիա ապահովելու միջոցով չէ, որ օգնում է մեզ գտնվել լավ մարզավիճակում: Այն նաև օգնում է հաղթահարել կամ կանխել բազմաթիվ հիվանդությունների և վիճակների զարգացում, ինչը բանանը դարձնում է մեր ամենօրյա սննդակարգի պարտադիր բաղկացուցիչ մաս:
 
ԴԵՊՐԵՍԻԱ (ընկճախտ): Դեպրեսիայով տառապող մարդկանց շրջանում վերջերս անցկացրած հարցման համաձայն՝ նրանցից շատերն իրենց ավելի լավ են զգացել բանան ուտելուց հետո: Սրա պատճառը բանանում պարունակվող տրիպտոֆան սպիտակուցն է, որն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի, իսկ ինչպես հայտնի է, սերոտոնինն օգնում է թուլանալ, լավացնում է տրամադրությունը և պարգևում է երջանկության զգացում:
 
ՆԴՀ (նախադաշտանային համախտանիշ): Մոռացեք հաբերը` կերեք բանան: Բանանում կա վիտամին B6, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի քանակը, այս ճանապարհով այն կարող է ազդել ձեր տրամադրության վրա:
 
ԱՆԵՄԻԱ: Պարունակելով երկաթի բարձր քանակ՝ բանանը կարող է խթանել արյան մեջ հեմոգլոբինի արտադրությունը և, հետևաբար, կօգնի անեմիայի դեպքում:
 
ԱՐՅԱՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄ: Այս յուրահատուկ տրոպիկական միրգը շատ հարուստ է կալիումով, ընդ որում պարունակում է քիչ քանակությամբ աղ, ինչը դարձնում է իրեն կատարյալ` արյան բարձր ճնշման դեմ պայքարելու համար: Այնքան կատարյալ, որ ԱՄՆ սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման պետական մարմինը թույլ է տվել պաշտոնապես հայտարարել, որ բանանն ընդունակ է կրճատել արյան բարձր ճնշման և ինսուլտի զարգացման հավանականությունը:
 
ՄՏԱՎՈՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Անգլիայի Twickenham դպրոցի 200 ուսանող քննությունների ընթացքում բարձրացրեցին իրենց մտավոր ունակությունները` նախաճաշին, ընդմիջմանը և ճաշին ուտելով բանաններ: Հետազոտությունները ապացուցել են, որ կալիումով հարուստ միրգը ընդունակ է դարձնել աշակերտներին ավելի ուշադիր՝ բարձրացնելով նրանց ուսուցման մակարդակը:
 
ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ: Մանրաթելերով հարուստ սնունը, որի մեջ նաև ընդգրկված են բանաններ, կարող է նպաստել աղիների նորմալ գործունեության վերականգնմանը, առանց լուծողականների օգտագործման:
 
ԽՈՒՄՀԱՐ (похмелье): Խումհարից ազատվելու ամենաարագ միջոցներից մեկը մեղրով կաթնա-բանանային կոկտեյլ խմելն է: Բանանը հանգստացնում է ստամոքսը, իսկ մեղրը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, միևնույն ժամանակ կաթը վերականգնում է ջրային հավասարակշռությունը:
 
ԱՅՐՈՑ: Բանանը բնական անտացիդ ազդեցություն ունի, հետևաբար, եթե դուք տառապում եք այրոցից, փորձեք բանան ուտել որպես հանգստացնող միջոց:
 
ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՐՏԽԱՌՆՈՑ: Սնունդ ընդունելուց հետո` մինչև մյուս անգամ սնվելը, բանան կերեք, դա կօգնի պահպանել շաքարի մակարդակն արյան մեջ և խուսափել առավոտյան սրտխառնոցից:
 
ՄԻՋԱՏԻ  ԽԱՅԹՈՑ: Մինչև միջատների խայթոցից խուսափելու որևէ քսուք ձեռք բերելը, փորձեք բանանի կեղևի ներքին մակերեսը քսել կծած տեղին: Բազմաթիվ մարդիկ հայտնաբերել են, որ դա օգնում է նվազեցնել այտուցն ու գրգռվածությունը:
 
ՆՅԱՐԴԵՐ: Բանանները պարունակում են մեծ քանակությամբ B խմբի  վիտամիններ, որոնք օգնում են հանգստացնել նյարդային համակարգը… Ավելորդ քա՞շ, խնդիրներ աշխատանքի վայրու՞մ: Ավստրիայի հոգեբանության ինստիտուտի հետազոտությունները պարզել են, որ աշխատանքի վայրում ճնշվածությունը ստիպում է ագահությամբ ուտել այնպիսի գիրացնող սնունդ, ինչպիսիք են շոկոլադը և չիփսերը: Զննելով 5000 ստացիոնար հիվանդի՝ գիտնականները հայտնաբերել են, որ առավել ճարպակալած հիվանդներն աշխատանքի վայրում գտնվել են ծանր ճնշվածության տակ: Զեկույցում եզրակացվում է, որ խուճապից առաջացած ուտելու ցանկությունը կանխելու համար մենք պետք է վերահսկենք արյան մեջ շաքարի մակարդակը, երկու ժամը մեկ ընդունելով ածխաջրատներով հարուստ սնունդ` շաքարի մակարդակը կայուն պահելու համար:
 
ԽՈՑ: Բանանը օգտագործվում է որպես դիետիկ սնունդ աղիքային խանգարումների ժամանակ` իր փափուկ կազմվածքի և հարթության շնորհիվ: Այն նաև չեզոքացնում է ավելորդ թթվայնությունը և նվազեցնում գրգռվածությունը՝ պատելով ստամոքսի լորձաթաղանթը:
 
ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ: Բազմաթիվ ժողովուրդներ բանանը որպես "սառեցնող" միրգ են ընդունում, որը կարող է նվազեցնել ապագա մայրերի ֆիզիկական և հուզական ջերմաստիճանը: Օրինակ` Թայլանդում հղի կանայք բանանն ուտում են` երեխայի ծնունդը սառը պայմաններում ապահովելու համար:
 
Բանանն իսկապես հանդիսանում է բնական դեղամիջոց բազմաթիվ հիվանդությունների համար: Եթե համեմատենք այն խնձորի հետ, բանանը պարունակում է 4 անգամ ավելի շատ սպիտակուց, 2 անգամ ավելի շատ ածխաջրատներ, 3 անգամ ավելի շատ ֆոսֆոր, 5 անգամ ավելի շատ վիտամին A և երկաթ, 2 անգամ ավելի շատ այլ վիտամիններ և աղեր: Բանանը նաև հարուստ է կալիումով, ուստի եկել է հայտնի ասացվածքը փոխելու ժամանակը "Օրական մեկ բանանը կօգնի հեռու մնալ բժիշկներից": 

Աղբյուրը՝Doctors.am

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi