Որքան կլինի ձեր երեխայի հասակը. հաշվելու 2 պարզ տարբերակ
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ցանկանու՞մ եք իմանալ, թե որքան կլինի ձեր երեխայի հասակը։ Իսկ գիտե՞ք, թե ինչպես կարելի է մոտավոր հաշվարկել դա։ Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է երկու տարբերակ, որոնք կարող են օգնել ապագա կամ նորաթուխ ծնողներին։
Այսպիսով, երեխայի հասակն իմանալու համար հարկավոր է՝
Տղայի դեպքում. գումարել ծնողների հասակները՝ ավելացնելով եւս 13սմ, իսկ վերջում բաժանել 2-ի։
Աղջկա դեպքում. գումարել ծնողների հասակները, նվազեցնելով 13սմ-ով եւ վերջում բաժանել 2-ի։
Այս պարզ տարբերակը կիրառվում է դեռեւս 1970-ականնրից։ Իհարկե, արդյունքը չի կարող 100%-ով ճշգրիտ լինել բոլորի դեպքում, քանի որ ճիշտ է, գենետիկան էական նշանակություն ունի երեխաների ձեւավորման եւ զարգացման վրա, բայց արտաքին պայմանները (օրինակ՝ թերի սնվելը) նույնպես իրենց ազդեցությունն ունեն։

Եվս մեկ տարբերակ
Հասուն տարիքում տղայի հասակը կլինի 2 տարեկանում եղած հասակի կրկնապատիկը։
Հասուն տարիքում աղջկա հասակը կլինի 18 ամսականում եղած հասակի կրկնապատիկը։
Դե ինչ, սկսեք հաշվել առաջարկված տարբերակներով եւ կիմանաք ձեր երեխայի հասակը։
Պատրաստեց՝ Յանա