Իվետա Մուկուչյանը՝ Eurovision’s Next Top Model 2016-ի վերջին փուլի առաջատար
LifestyleNews.am-ը գրում է.
Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը Eurovision’s Next Top Model 2016 քվեարկությունն է անցկացնում՝ պարզելու մրցույթի մասնակիցներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։ Քվեարկությանն արդեն անդրադարձել ենք, ինչպես նաեւ նշել, որ տեւական ժամանակ է առաջատարի դերում հենց Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն է:

Քվեարկությունը մեկնարկել է ապրիլի 3-ին եւ սկզբում պայքարի մեջ էին մտել 26 գեղեցկուհի: Մայիսի 3-ին քվեարկության առաջին փուլն ավարտվեց եւ ձայների մեծամասնությամբ առաջին տեղում Իվետան էր:
Երկրորդ՝ վերջին փուլում լավագույնի տիտղոսին արժանանալու համար պայքարում են 15 հմայիչ, երիտասարդ արտիստներ: Եվ այս անգամ պայքարը շատ ավելի թեժ է, քանի որ լավագույններն են մրցում:

Կանոնները շատ պարզ են. կարելի է ձայն տալ միանգամից մի քանի մասնակիցների, բայց քվեարկել թույլատրվում է ընդամենը մեկ անգամ։
Դե ինչ, հաջողություն մաղթենք Իվետային, որի հաղթելու շանսերը բավականին մեծ են։ Իսկ մեր պատվիրակի հաղթանակին նպաստելու եւ նրա օգտին քվեարկելու համար պետք է անցնել այս հղումով:
Պատրաստեց՝ Յանա