Մոսկվայում բարձրավոլտ ԷՀԳ-ի վրա սելֆի անելիս դեռահաս է զոհվել
ОбществоԿիրակի երեկոյան Մոսկվայում 16-ամյա պատանի է զոհվել երկաթուղու հարեւանությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վրա սելֆի անելու փորձի ժամանակ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոտին՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Տղան բարձրացել է էլեկտրասյան վրա, փորձել հարմարեցնել սելֆիի համար նախատեսված երկաթե ձողը եւ պատահաբար դիպել էլեկտրական մալուխներին: Արդյունքում նա հոսանքահարվել եւ տեղում մահացել է:
Դեպքի վայրում քննչական-օպերատիվ խումբ է աշխատում: