Հաջողակ մարդկանց 25 գաղտնիքները
Блог2) Արա այսօր այն, ինչ ուրիշները չեն ուզում անել, ու վաղը կապրես այնպես, ինչպես ուրիշները չեն կարողանում:
3) Եթե գտնեք մեկին ում հետ կարող ես ազատ լինել նույնքան, որքան ինքներդ Ձեզ հետ, երբ մենակ եք, ապա գնահատեք նրան ինչպես օդն եք գնահատում : 4) Եթե Ձեզ ասել են, որ Ձեր գնացքն արդեն գնացել է, հիշեք որ կան նաև ինքնաթիռներ և զբոսանավեր: 5) Մեխ խփելով սրտի մեջ, հիշեք, որ անգամ եթե հանեք այն Ձեր ներողություններով, դուք մեկ է այնտեղ անց եք թողնելու, որը միշտ տանջելու է նրա տիրոջը. ցավ մի պատճառեք նրանց, ով Ձեզ ամբողջ սրտով սիրում է: 6) Երբեք մի արդարացեք. ոչ նրանց մոտ, ովքեր Ձեզ սիրում են, ոչ էլ առավել ևս նրանց, ովքեր չեն սիրում: Ով չի սիրում, միևնույնն է չի հավատա, իսկ ով սիրում է, նա ինքը Ձեզ համար արդարացումներ կգտնի: 7) Եթե քո մասին շշուկներ են պտտվում, ուրեմն դու անհատականություն ես. հիշիր, երբեք վատերին չեն քննարկում կամ նախանձում: Լավագույններին են միայն քննարկում ու նախանձում: 8) Չե՞ս կարող կնոջը երջանիկ դարձնել. մի խանգարիր ուրիշներին դա անել: Ժերարդ Բեթլեր 9) Ներել կարողացեք, դա ուժեղների հատկությունն է, թույլերը երբեք չեն ներում: Մահաթմա Գանդի 10)Պայքարեք, չէ՞ որ կանայք ուժեղներին են ընտրում, քաջերին ու համառներին, այլ ոչ թե նրանց, ովքեր ամենափոքրիկ վեճից թևաթափ են լինում ու գնում: 11) Երբեք հիմարների հետ մի վիճեք. դուք իջնում եք նրանց մակարդակին, որտեղ նրանք Ձեզ կճնշեն իրենց փորձառությամբ: 12) Միշտ հիշիր, որ մարդիկ հարազատ են դառնում աստիճանաբար, իսկ օտար՝ ակնթարթորեն: 13) Սովորեք ուրախանալ առանց ալկոհոլի, երազել` առանց թմրանյութերի, շփվել՝ առանց համացանցի ու նյարդայնանալ՝ առանց ծխախոտի: 14) Ձեր սրտով աշխատանք գտեք, ու ամբողջ կյանքում նույնիսկ մեկ օր ստիպված չեք լինի աշխատել: 15) Չափից մեծ հույս մի դրեք ոչ ոքի վրա այս աշխարհում. չէ՞ որ նույնիսկ սեփական ստվերդ է քեզ լքում, երբ մութ է: 16) Մի ափսոսացեք երբեք Ձեր սխալների համար. չէ՞ որ առանց սխալվելու չեք իմանա, ինչպես ճիշտ վարվել: 17)Եթե ուզում ես ունենալ այն, ինչ երբեք չես ունեցել, արա այն, ինչ երբեք չես արել: Կոկո Շանել 18) Երբ պարտվում ես ուղղակի ժպտա. հաղթողը կկորցնի հաղթանակի համը: 19) Դուք անպայման պետք է երազանք ունենաք, որպեսզի առավոտյան կարողանաք արթնանալ: 20) Եթե արջը քթի տակ լատիներեն փնթփնթալով քեզ կապում է ծառին, պառկիր քնելու: Բոլոր անելանելի իրավիճակներում պառկիր քնելու: 21) Եթե դու դժգոհ ես այն վայրից, որը զբաղեցնում ես, պարզապես փոխիր այն. դուք հո ծառ չե՞ք: Ջիմ Ռոն 22) Ձեզ ոչ ոք չի կարող հուսախաբ անել, եթե ոչ ոքից կախում չունես:Ռոբերտ Էնթնի 23) Եթե հարուստ ես, մի մտածիր այդ մասին եթե աղքատ՝ լուրջ մի ընդունիր: եթե դու կարողանաս ապրել այս աշխարհում, հիշիր, որ աշխարհը ներկայացում է, դու ազատ կլինես, քեզ տառապանք չի սպառնում: Տառապանքը կյանքի նկատմամբ լուրջ վերաբերմունքի արդյունք է, երանությունը՝ խաղի: Կյանքը որպես խաղ ընդունիր, ուրախացիր նրանով: 24) Մարդկանց մի ասա քո խնդիրների մասին. 80%-ը միայն հետաքրքրվում է, մնացած 20%-ը ուրախ է, որ դու դրանք ունես: 25) Արա այն ինչ ուզում ես: Արա այն, ինչ ճիշտ ես համարում. Մեկ է քեզ մինչև կյանքի վերջ քննադատելու են: Գագիկ Մամուլյանի ֆեյսբուքյան գրառումը