Քաղսի գյուղի խաչմերուկում «Նիսան Սքայլերը» շրջվել է
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսան Սքայլեր» մակնիշի 34 ZC 563 համարանիշի (Վարորդ՝ Ջ. Գ.) ավտոմեքենան խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: