Հայ ժողովուրդը հպարտանում է ձեզնով. վարչապետը՝ պաշտպանական դիրքերում գտնվող զինծառայողներին (լուսանկարներ)
ОбществоԱշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կառավարության ղեկավարը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև մարտական հերթապահության իրականացման հետ կապված մի շարք այլ հարցերի: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության սուրբ գործը պատվով կատարելու համար:
«Հայ ժողովուրդը հպարտանում է ձեզնով, որովհետև ձեր հերոսության, գիտակից և պատասխանատու պահվածքի ու քայլերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել հակառակորդի առաջխաղացումն ու ըստ արժանվույն հակահարված տալ: Ձեր քայլերը ոգևորող են յուրաքանչյուրիս համար, քանի որ մենք գիտակցում ենք, որ ձեր շնորհիվ մեր սահմանները հուսալի պաշտպանված են. ձեր սխրանքն անգնահատելի է»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
.jpeg)
.jpeg)