Ծխող կանայք ավելի հաճախ են ինֆարկտ ստանում
LifestyleLancet ամսագիրը հայտնում է, որ ծխող կանայք տղամարդկանցից ավելի մեծ ռիսկի են դիմում, քանի որ նրանց՝ ինֆարկտ ստանալու հավանականությունը ավելի մեծ է:
Ուսումնասիրելով մի շարք աղբյուրներից ստացվող տվյալները՝ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կանանց շրջանում ծխելու հետևանքով սիրտ-անոթային հիվանդությունները, տղամարդկանց հետ համեմատած, 25%-ով ավելի հաճախ են զգալ տալիս:
Գիտնականները նշում են, որ ծխելու հետևանքով կնոջ օրգանիզմը ստանում է ավելի մեծ քանակությամբ վնասակար նյութեր, քան տղամարդունը:
Սրանով է բացատրվում այն փաստը, որ կանանց մոտ թոքի քաղցկեղի դեպքեր ավելի շատ են հանդիպում: