Վերա Բրեժնևան դստեր հետ Հունաստանում է (ֆոտո)
LifestyleՄայիսյան տոներին շատ աստղեր մեկնել են տարբեր վայրեր հանգստանալու։ Վերա Բրեժնևան բացառություն չէ։ Երգչուհին և նրա 7-ամյա դուստրը՝ Սառան, ժամանակը անց են կացնում Կրետե արևային հունական կղզում։
Վերան մի քանի նկար է հրապարակել հանգստյան վայրից իր Instagram-յան էջում։ Որոշ նկարներում երևում է նաև փոքրիկ Սառան։
«Եկել եմ Հունաստան ամռանն ընդառաջ։ Այնքան լավ է, այնքան տաք և գեղեցիկ», - նկարներից մեկի տակ գրել է երգչուհին։
Ի դեպ, Հունաստան Բրեժնևան եկել է ոչ միայն հանգստի համար։ Կրետեում երգչուհին երկու համերգ է ունեցել։


