Շվեդական հեռուստատեսություն. «Իվետա Մուկուչյան՝ հայկական Բեյոնսե, որն ունի հաղթելու բոլոր շանսերը
LifestyleNews.am-ը գրում է.
Եվ այսպես մենք այսօր պատրաստվում ենք Իվետա Մուկուչյանի ելույթին, որը վստահ ենք իր էներգետիկայով «կպայթեցնի» ամբողջ դահլիճը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա յոթերորդ համարի ներքո:
Իսկ մինչ այդ շվեդական SVT1 հեռուստաալիքը կես ժամ առաջ ռեպորտաժ է պատրաստել գալիք կիսաեզրափակիչի մասին՝ նշելով իր ֆավորիտներին:
Առավոտյան ծրագրի չորս հաղորդավարներն էլ միաձայն կարծում են, որ Իվետա Մուկուչյանը եզրափակիչ դուրս գալու համար բացահայտ ֆավորիտ է:
«Շատ եռանդուն աղջիկ է՝հայկական Բեյոնսե։ Ստեղծագործությունն ամբողջ դահլիճը լցնում է կրքով ու սիրով: Նա եզրափակիչ դուրս գալու ու հաղթելու բոլոր շանսերն ունի: Նրա երգը ամբողջ մրցույթի բացահայտ ֆավորիտն է: Այն անհնար է չհիշել: Իվետայի դեպքում մենք տեսնում ենք երգի ու կատարողի ներդաշնակ համադրություն»,- ասել է հաղորդավարներից մեկը:

Որպես ակնհայտ ֆավորիտներ հաղորդավարները նաեւ նշել են Սերգեյ Լազարեւին՝ ավելացնելով, որ Ռուսաստանի ներկայացուցիչը մրցույթում լավագույն գրաֆիկական շոուն ունի, ինչպես նաեւ Ֆրանսիայի մասնակից Ամիրին։ Վերջինիս J'ai Cherché ստեղծագործությունն ըստ հաղորդավարների, կարող է բարձր տեղ զբաղեցնել եզրափակիչում:
Պարույր Սինյավսկի, Սյունե Առաքելյան՝ Ստոկհոլմից