Ռուսաստանը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել եվրաասոցացման համաձայնագրի խախտման դեպքում
Международные новостиՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններից ելնելով է գործում, սակայն պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել դրանց խախտման դեպքում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Ռուսաստանը, եռակողմ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից ելնելով, միաժամանակ պահպանում է իր դիրքորոշումը: Ռուսաստանը հավատարիմ է այդ համաձայնագրին, սակայն պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո խախտվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ գլխավոր քարտուղարություն է ուղարկել Ասոցացման համաձայնագրի վավերացումը: