Այս տարի Հայաստանում 39 մարդ է ինքնասպան եղել
ОбществоԱյս տարվա 4 ամիսներին Հայաստանում 39 մարդ է ինքնասպան եղել: Այս մասին այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«33-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 6-ը` իգական: Կանանցից երեքը 25-ից 40 տարեկաններն են, երեքը-ը` 60-ից մեծ: Տղամարդկանց դեպքում 11-ը 18-ից 40 տարեկաններն են, 22-ը` 40-ից բարձր տարիք ունեցողները»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ անցած տարվա այս ժամանակաշրջանի համեմատ ինքնասպանությունների թիվը նվազել է 11-ով: