Սահմանամերձ Տավուշում բնակվող բազմազավակ ընտանիքին օգնություն է հարկավոր
ОбществоԱյս հրաշք ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Ոսկևան գյուղում,նրանք արդեն ունեին մեկ որդի՝Արարատը և անցյալ տարի ընտանիքը համալրվեց եռյակ որդիներով՝ Արամեն, Վաչեն, Վահեն: Ընտանիքը բազմանդամ է՝ութ հոգի, աշխատում է միայն ընտանիքի հայրը:
Նրանք, ապրելով սահմանագծում, արդեն իսկ սահմանապահ լինելով,մեծացնում են չորս զինվոր: Սակայն ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում՝ առաջնային խնդիր է կազմակերպել փոքրիկների սնունդը, տակդիր, խնամքի պարագաներ:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, կարող են կապվել երեխաների մայրիկի՝Անժելայի հետ: Հեռ՝. +374.94.312.167: