Ահա, թե ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ
LifestyleԱստղագետները կարծում են, որ այս կամ այն կենդանակերպի նշանի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները իդեալակն կնոջ մասին:

Մի անհանգստացեք, եթե ձեր նախընտրած տղամարդը ընտրում է կանանց, որոնք ձեզ ընդհանրապես նման չեն:

Իմանալով նրա նախընտրությունները՝ ըստ կենդանակերպի նշանի, դուք կունենաք նրա սիրտը գրավելու բոլոր հնարավորությունները, և դառնալու նրա երազանքների կինը: Եկեք տեսնենք, թե ինչ կանայք են դուր գալիս ուժեղ սեռի կենդանակերպի նշաններին:
Խոյերը նախընտրում են ակտիվ և նպատակասլաց կանանց: Շատ քիչ հնարավորություն կա, որ նրանք ուշադրություն կդարձնեն գորշ մկնիկի վիա: Նրանց իդեալական կինը միշտ լավ տեսք է ունենում: Միշտ շարժվում է իր նպատակներին ընդառաջ: Նրանից ճառագում է պոզիտիվ, ինքնավստահություն և լավ էներգիա:
Ցուլերը գերադասում են ռացիոնալ, խելացի և նույնիսկ դոգմատիկ կանանց: Նրանք չեն գնահատի հիմար և թեթևամիտ կանանց: Այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են իրենց կողքին տեսնել ակտիվ կնոջ, ով ոչ միայն նվիրված կլինի այլ նաև լավ տնտեսուհի: Ցուլերը կանանց մեջ սիրում են խելքը, հուսալիությունը և քաջությունը:
Երկորյակներն ինքնատիպ որսորդներ են: Նրանք սիրում են նվաճել կնոջը: Կնոջ մեջ գնահատում են հանելուկային լինելը: Նրանց հունից հանում է այն բանը, երբ նրանք մինչև վերջ համոզված չեն լինում, արդյոք կինը սիրում է, թե ոչ: Նրանք գերադասում են այն կանանց, ովքեր մտորումների առիթ են տալիս:
Խեցգետինները նախընտրում են ուժեղ կանանց, ովքեր կարող են օգնել իրենց լուծել խնդիրները: Խեցգետինները հավերժ հավատարիմ կլինեն նրան, ով նրանց համար կյանքում ուղեցույց կլինի, կառաջնորդի և խորհուրդներ կտա: Նրանք գնահատում են տնարարությունը, գեղեցկությունը և կնոջ հոգևոր աշխարհը:
Շարունակությունը` այստեղ: