Մահացել է «Ֆորտ Բոյարդ» շոուի հսկիչ Լյա Բուլը
Ֆրանսիացի դերասան Իվ Մարշեսոն, որը հայտնի է «Ֆորտ Բոյարդ» շոուի Լյա Բուլ անունով, մահացել է կյանքի 62-րդ տարում:
Նրա մահվան պատճառ է դարձել չարորակ ուռուցքը, հայտնում է Le Point-ը:
Կերակրափողի հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել էր 2013թ. վերջին: Բուժական պրոցեդուրաների պատճառով տղամարդը ստիպված էր թողնել աշխատանքը: Ավելի ուշ նրա մոտ հայտնաբերվել էր շաքարային դիաբետ:
Մարշեսոն առաջին անգամ «Ֆորտ Բոյարդում» հայտնվեց 1994-ին: Նրա կերտած հերոսը՝ Լյա Բուլը, ուղեկցում էր խաղի մասնակիցներին ամրոցի տարածքում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1441299.html