Բելառուսը հերքում է «Գազպրոմի» նկատմամբ պարտքը
ЭкономикаԲելառուսը հերքում է հանրապետությանը մատակարարված բնական գազի դիմաց ռուսական «Գազպրոմի» նկատմամբ պարտքի առկայությունը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հանրապետության էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկին:
«Մենք վճարում ենք միջկառավարական համաձայնագրերին համապատասխան», — հայտնել է նա:
Հայտնի է դարձել, որ «Գազպրոմի» բելառուսական «դուստրը»` «Գազպրոմ տրանսգազ Բելառուս» ԲԲԸ-ն մայիսի սկզբին հայց է ներկայացրել Բելառուսի արբիտրաժային դատարան գազի համար տեղի պետական ձեռնարկությունների չվճարման հետ կապված:
Բելառուսի փոխնախարար Վլադիմիր Սեմաշկոն ասել է, որ երկիրը հույս ունի ավելի ցածր գին վճարել ռուսաստանյան գազի համար, ոչ թե այն գինը, որը խնդրում է «Գազպրոմ տրանսգազ Բելառուս» ԲԲԸ-ն: