Մերիլին Մոնրոյի անձնական իրերը կհանվեն աճուրդի (լուսանկարներ)
LifestyleՀոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյին, պատկանած անձնական իրերի մեծ հավաքածուն հանվելու է աճուրդի:
Աճուրդի կազմակերպիչ Juliens Auctions-ն իրերի վաճառքն իրականացնելու է այս տարվա նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվելու 500-ից ավելի նմուշ` զարդեր, պայուսակներ, մորթեղեն, զգեստներ, դիմահարդարման պարագաներ, անձնական նամակներ, գրառումներ և կինոաստղի կյանքի հետ կապված այլ իրեր:
Աճուրդը կայանալու է Լոս Անջելեսում:












