Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 479.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.10 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.04 դրամ (աճել է 1.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (աճել է 0.14 դրամով):