«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին այցելության եկած անձը արգելված նյութ է փորձել փոխանցել
ОбществоՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում դատապարտյալ Մ. Պ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ վերջինիս աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել և առգրավել են փաթեթ, որի մեջ առկա էր 23,3 գրամ ընդհանուր քաշով բուսական, մանրացված, չորացված զանգված և 0,8 գրամ քաշով շագա նակագույն մածուցիկ զանգված:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հայտաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: