Ջուլիա Ռոբերթսը ոտաբոբիկ է հայտնվել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
LifestyleՀոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը Կաննի կինոփառատոնի շրջանակում «Գումարային հրեշ» (Money Monster) ֆիլմի պրեմիերային ներկայացել է ոտաբոբիկ:
Այսպիսով՝ դերասանուհին իր բողոքն է հայտնել ընդդեմ բարձրակրունկ կոշիկներով ներկայանալու պարտադիր պայմանի:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները թույլ չէին տվել հրավիրված մի խումբ կանանց անցնել կարմիր գորգով` բարձրակրունկներ չկրելու պատճառով:









