Մեր տղերքի հերոսությունը միտք է տալիս հայրենիքը սիրելու, պաշտպանելու ու զարգացնելու համար
БлогԴավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լուսանկարում հերոս Արմենակ Ուրֆանյանի շքանշաններն են ու դրանց արանքում՝ Արմենակի պայթեցրած նռնակի օղակը, այն օղակը, որի քաշելով Արմենակը խլել է ադրբեջանցիների ու իր կյանքը:
Երևի շատերիդ համար սա միայն հուշ է, իմ համար իմաստ, խորհուրդ, էս նռնակների օղակները «Ոչ Մի Թիզ Հողի» խորհրդանիշն են...
Տիկին Համեստը` Արմենակի մայրը, ասեց, որ Արմենակին հրաման են տվել նահանջելու, չի կատարել ու կռվել է մինչև մահ, նույնը արել են մյուս տղերքը, Քյարամը Սլոյան, Անդրանիկը, Ռոբերտը Աբաջյան, ով էլի օղակը քաշելով իրեն ու ադրբեջանցիներին պայթեցրել է...
Պատահական չի, որ Ռոբերտը իր կյանքի վերջին րոպեին հեռախոսով հրամանատարին ասել է, էստեղ իմ եղբայրներն են զոհվել, էս հենակետերը զիջողի մերը...
Արմենակի, Ռոբերտի ու մյուս տղերքի հերոսությունը կայանում է ոչ միայն նրանում, որ իրենց կյանքն են տվել հայրենիքը պաշտպանելուց, այլ ոչ պակաս կարևոր է, որ միտք են տալիս հայրենիքը սիրելու, պաշտպանելու ու զարգացնելու համար:
Վերջապես նշաձող են գծել, որը միայն պետք է գերազանցվի, ու նվազեցնողը կյանքով պատասխան կտա:
#ԱրմենակՈւրֆանյան, #ՌոբերտԱբաջյան, #ՔյարամՍլոյան, #Ոչմիթիզհող#ProudOfOurHeroes