Մատնահարդարում՝ հաշված վայրկյանների ընթացքում. սփրեյ-լաք Nails Inc.-ից
LifestyleShabat.am-ը գրում է.
Nails Inc.-ի նորույթը թույլ է տալիս եղունգները ներկել առանց մեծ ջանքերի և հաշված վայրկյանների ընթացքում՝ հայտնում է novate.ru-ն:
Դա հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ անգլիական հայտնի Nails Inc. բրենդի լաքը կարելի է օգտագործել այնպես, ինչպես աերոզոլը:
Պարզապես պետք է իմանալ փոքրիկ նրբություն՝ եղունգները նախօրոք պետք է պատել թափանցիկ լաքով: Հատուկ բաղադրության շնորհիվ սփրեյ-լաքը չորանում է միայն լաքապատ հիմքի վրա, իսկ ձեռքերի մաշկից այն հեշտությամբ մաքրվում է սովորական օճառով:




